Գեղարքունիքի մարզում կրկին թեժ է լինելու․«Հրապարակ»          Տասը միջոց սեփական կյանքը չբարդացնելու և երջանիկ լինելու համար       Այս հնարքները կօգնեն սիրելիին խենթացնելու համար    

08 դեկ 2023 10:50

Ինչու է Ալիևը գնում արտահերթ ընտրությունների.նրա համար հիմա ամենահարմար ժամանակաշրջանն է, քանի որ հաղթողի դափնիներով է

Իլհամ Ալիևը ՌԴ-ի և ԱՄՆ-ի ընտրությունների շրջանը վտանգավոր համարելով՝ առաջ է ընկնում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ շարունակելով.

«Նախ՝ իր համար ամենահարմար ժամանակաշրջանն է, քանի որ հաղթողի դափնիներով է։ Երկրորդ՝ այս փուլում, երբ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն համոզում են, որ իրենց հովանու ներքո բանակցության գնա, կոշտ չեն վերաբերվի իրեն, քանի որ Ադրբեջանում փոխարինող անհատ և քաղաքական ուժ չունեն:

Վերջապես՝ ընտրություններում ստացած լիգիտիմությունը լրացուցիչ հիմնավորում կդառնա, որ ադրբեջանցի ժողովուրդը արդար է համարում իր ղեկավարության՝ ռազմական ուժով խնդիրների լուծման կեցվածքը, որ կազատի Իլհամ Ալիևին բազմաթիվ մեղադրանքներից։

Ադրբեջանի նախագահի այս քայլը նաև ՀՀ-ի հետ բանակցություններում քաղաքական առումով ավելի ամուր դիրքերից հանդես գալուն է միտված և ժողովրդավարության առումով ՀՀ-ի հետ ունեցած մեծ տարբերությունը մեղմելուն։

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մինչև ԱՄՆ ընտրությունների արդյունքները հաստատելը՝ Ալիևը կջանա ժամանակ ձգել… Նա միանշանակ փորձում է բոլոր ձվերը միայն ռուսական և թուրքական կողովներում չդնել և ճկուն մանևրում է՝ բոլոր կողմերից մաքսիմումը պոկելով։ ԱՄՆ-ը վստահաբար հասկանում է, բայց աշխարհաքաղաքական իրավիճակը, ներսում հանրապետականների կոշտ դիմադրությունը և առաջիկա ընտրությունների կատեգորիկությունը թույլ չեն տալիս ավելին անել։

Հ.Գ. Մեր թիվ մեկ խնդիրն է, այս փուլում, խուսափել պատերազմից, որի հնարավորությունը հանձինս բարեկամ երկրների, իրականություն է դառնում, մնում է ժամանակը ճիշտ օգտագործենք պետությունը հզորացնելու համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում հայտարարվել են արտահերթ նախագահական ընտրություններ։

Երկրի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է համապատասխան կարգադրություն՝ նախագահական արտահերթ ընտրությունների օր սահմանելով փետրվարի 7-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր