Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի          Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը       Մոջթաբա Խամենեին թույլ չի տա ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել, եթե նրանք չընդունեն Իրանի 10 պայմանները    

08 դեկ 2023 15:51

16-ամյա մի պատանին առաստաղից անցք բացելով՝ մտել էր համաքաղաքացու առանձնատուն և գողություն արել

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Մոսկվայում բնակվող քրոջ՝ Բերդ քաղաքի առանձնատուն և խառնել իրերը:

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Տավուշի բաժին է տարվել 16-ամյա մի պատանի: Բաժնում նա խոստովանել է, որ նոյեմբերի վերջերին տեխնիկական միջոցի գործադրմամբ առաստաղից անցք բացելով՝ մտել է համաքաղաքացու չբնակեցված առանձնատուն և գողացել էլեկտրական մսաղաց, հյութքամիչ, դաշույն, բաժակներ, ոգելից խմիչքներ, կանացի զարդեր, մեդալներ: Հայտնել է նաև, որ գողոնի մի մասը թաքցրել է նշված առանձնատան հետնամասում՝ հետագայում տանելու նպատակով, իսկ մի մասը տարել է իրենց տուն:

Գողոնը հայտնաբերվել է:

16-ամյա պատանին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր