Ալիեւը չի բավարարվելու այս 2դիվերսանտների արտահանձնումով.Այնպես որ, տհաճ ու ցավոտ անակնկալները դեռ առջեւում են
![](https://gdb.rferl.org/23c63c2b-ca65-41af-a73f-1d17d5bd7650_cx0_cy15_cw0_w1023_r1_s.jpg)
Բայց վերադառնանք փոխանակման մասին հայտարարությանը։ Ի՞նչ նպատակով է սա արվում, եւ արդյո՞ք Ալիեւը կհամաձայներ իր 2 հանցագործների վերադարձի համար հայկական կողմին հանձնել 32 գերու, թե՞ կա մեկ այլ պայմանավորվածություն, որի մասին կտեղեկանանք ավելի ուշ։
2024-ի փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են տեղի ունենալու։ Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել։ Ինչ խոսք, Ալիեւի վարկանիշը հիմա էլ բարձր է, սակայն պատերազմից հետո Ադրբեջանում դեռեւս որոշակի դժգոհություններ կան։ Մասնավորապես, թե ինչու Արցախը գրավելուց հետո ադրբեջանցիները չեն կարողանում Արցախում բնակվել։ Իհարկե, ադրբեջանցիների դեպքում Արցախի հանդեպ սերն ու կարոտը չեն խոսում, այստեղ զուտ արցախցիների կառուցածն ու ձեռք բերածն իրենցով անելու ագահությունն է, անշուշտ, սակայն սա լուրջ հասարակական դժգոհությունների տեղիք է տվել․ ի վերջո, մեծաթիվ զոհերի գնով օկուպացրին Արցախի Հանրապետությունը, եւ զոհ տված հասարակությունը չի օգտվում դրանից։
Գերիների հետ իր երկու ահաբեկիչ-հանցագործների փոխանակումն ի՞նչ կտա Ալիեւին։ Նախ զարմանալիորեն երկու հանցագործ դիվերսանտների համար ծանր պատիժ սահմանելն արդեն իսկ նրանց գինը բարձրացրեց, հետեւաբար, Ալիեւը կկարողանա իր հասարակության ներսում դժգոհների բերանը փակել «տեսա՞ք, նրանց ցմահ էին դատապարտել, բայց ես նրանց հետ բերեցի» տրամաբանության մեջ։ Միեւնույն ժամանակ, ենթադրում ենք, որ Ալիեւը չի բավարարվելու այս երկու դիվերսանտների արտահանձնումով` Փաշինյանը, կարծում ենք, առաջիկայում այլ «նվերներ» էլ կմատուցի Ալիեւին՝ արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն։ Չմոռանանք նախկինում հանձնված տարածքների, հանքերի, զինտեխնիկայի, բնակֆոնդի եւ այլնի մասին: Այնպես որ, տհաճ ու ցավոտ անակնկալները դեռ առջեւում են։ Միաժամանակ, փաշինյանամերձ շրջանակներն ակտիվորեն առաջ են տանում արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը։ Եթե հիշում եք` անցյալում էլ են «գործընկերներն» ընտրությունների շեմին գերիներ վերադարձրել, որ Փաշինյանի դիրքերն ամրացնեն, որպեսզի կարեւոր փաստաթղթեր ստորագրելուց առաջ նա կրկին մանդատ ստանա, եւ նրա ստորագրությունը լեգիտիմ եւ ուժեղ լինի: Սա էլ՝ արտահերթ ընտրությունների գնալու պատճառներից մեկը։ Բնականաբար, գերիների վերադարձը Փաշինյանն իր օգտին կօգտագործի։ Նախ դա կներկայացնի որպես հերոսություն․ տեսա՞ք, որ ասում էինք` գերիներին կվերադարձնենք: Երկրորդը․ մարդիկ կխուսափեն քննադատել այս քայլը` ի վերջո 32 մարդ է վերադառնում տուն: Բայց ակնհայտ է, որ ոչ մի բարի կամքի ու բարեկամության մասին խոսք չի գնում, եւ Ադրբեջանը գործում է՝ ելնելով չի շահերից, եւ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի փորձությունները սրանով չեն ավարտվելու։
1or.am