Եվրախորհրդարանի բոլոր խմբակցությունները կոչ են արել Ադրբեջանին COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին          Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի բարեկամը. Գուրգեն Արսենյան       Հարցում՝ ովքեր կմտնեն Ազգային Ժողով եթե առաջիկա կիրակի լինեն ընտրություններ    

09 դեկ 2023 12:19

Հայերը Ղարաբաղ վերադառնալու համար պետք է պահպանեն որոշակի կանոններ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գոյություն չունի

Հայերը, ովքեր ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար, «Euronews» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, ունեն դրա իրավունքը: Նրանց ունեցվածքը պատշաճ կերպով պաշտպանված է: Բոլոր պատմական և կրոնական վայրերը գտնվում են պատշաճ պաշտպանության ներքո: Վերադառնալու համար նրանք պետք է պահպանեն որոշակի կանոններ: Այս մասին ես խոսել եմ դեռ ամիսներ առաջ: Նրանք, ովքեր ցանկանում են մնալ, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, թե հայերը չեն կարող ապրել Ադրբեջանում՝ ասելով, որ ապրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

«Նման հանրապետություն գոյություն չունի»,- շեշտել է Ալիևը:
Ալիեւը նաեւ ասել է, որ ադրբեջանական կողմը կգնահատի Հայաստանի վերջին առաջարկությունները եւ կմեկնաբանի դրանք։

«Մենք միաժամանակ աշխատանքային մակարդակով շփումներ ենք ապահպանում տարբեր պաշտոնյաների հետ տարբեր խողովակներով։ Ես կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Եթե խաղաղության համաձայնագիրը չստորագրվի, դա շատ վատ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը թե՛ այսօր, թե՛ ապագայում երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը եւ լիովին հրաժարվի Ադրբեջանի հանդեպ ցանկացած տարածքային հավակնությունից»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր