Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 18-ի համար          ՔՊ-ում կադրային սով է, ոչ կին են գտնում, ոչ էլ տղամարդ․ «Հրապարակ»       Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

09 դեկ 2023 13:04

Վերին Լարս անցակետում շուրջ 3,3 հազար բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանով անցնելու, որոնցից 1500-ը՝ հայկական

Վերին Լարս անցակետում շուրջ 3,3 հազար բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանով անցնելու, որոնցից 1500-ը՝ հայկականՎերին Լարս անցակետում շուրջ 3,3 հազար բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանով անցնելուն։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն՝ Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին հղումով։

Ռուսական կողմից Վրաստան մուտք գործելուն սպասում է ընդհանուր առմամբ 3276 բեռնատար։

Հաղորդվում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդիչներով և կիսակցորդիչներով մեքենաների համար։ Սահմանափակումները մտցվել են ձյան և մերկասառույցի պատճառով։ Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։

Sputnik Արմենիան, իր հերթին, հայտնում է, որ Վերին Լարսի ճանապարհին շուրջ 1500 հայկական բեռնատար է կանգնած։

«500 բեռնատար ՀՀ-ից ՌԴ ուղղությամբ է սպասում ճանապարհը բացվելուն, 1000 բեռնատար էլ` հակառակ ուղղությամբ»,-աղբյուրի հետ զրույցում նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան aՀակոբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր