Տեսանյութ.Գերիների ազատ արձակման ու արտահերթ ընտրության պատճառները. ո՞րն է Ալիևի նպատակը
![](https://i.ytimg.com/vi/eIpydl5-myE/hqdefault.jpg)
Սա դեռ «Բոլորը բոլորի դիմաց» չէ, սկզբունք, որին Հայաստանը կողմ է, սակայն զգալի առաջընթաց է. Հայաստանը համաձայնել է ուղարկել 2 ադրբեջանցիների, որոնք 11.5 տարի ու ցմահ ազատազրկման էին դատապարտվել մեր երկրում, Բաքուն Հայաստան կուղարկի պահվող 55 մեր հայրենակիցներից 32-ին:
Ըստ փորձագետների՝ այս քայլը, իհարկե, ողջունելի է, սակայն նաև հասկանալի՝ այսպիսով Բաքուն փորձում է ժամանակ շահել և բանակցությունները տեղափոխել երկկողմ ձևաչափ: Երևանը ուղիղ շփումներին դեմ չէ, բայց տեսակետը չի փոխել՝ խաղաղության պայմանագրի քննարկումներին հեղինակավոր միջնորդների ներկայությունը պարտադիր է:
Հայ-ադրբեջանական համատեղ հայտարարության գնահատականն ու վերլուծությունները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: