Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

11 դեկ 2023 11:03

Ռուսաստանը շատ ավելի ուժեղ է դարձել ինչպես ուժեղացավ Նապոլեոնի և Հիտլերի նկատմամբ հաղթանակից հետո

Ռուսաստանը ուժեղացել է ԱՄՆ-ի կողմից սանձազերծած ուկրաինական հակամարտության արդյունքում, ինչպես ուժեղացավ Նապոլեոն Բոնապարտի և Ադոլֆ Հիտլերի նկատմամբ հաղթանակից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


«Տասնիններորդ դարի սկզբին Նապոլեոնը հավաքեց գրեթե ողջ Եվրոպան, որպեսզի հարձակվի Ռուսաստանի վրա, մենք հաղթեցինք նրան, և մենք ավելի ուժեղացանք ագրեսիայից հետո։


Անցյալ դարի կեսերին Հիտլերն արեց նույնը. նա ենթարկեց եվրոպական երկրների մեծ մասին՝ Ռուսաստանի դեմ ագրեսիա սկսելու համար։




Նա նույնպես պարտություն կրեց, և մենք ուժեղացանք այս պատերազմից հետո»,- ասել է նախարարը՝ առցանց ելույթ ունենալով Դոհայում կայացած ֆորումում։


«Ռուսաստանի դեմ Ուկրաինայի օգտագործմամբ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմի արդյունքն արդեն տեսանելի է. ովքեր ավելի ուշ կզգան այդ արդյունքը, այն է, որ Ռուսաստանն արդեն շատ ավելի ուժեղ է դարձել, քան եղել է մինչ այդ իրադարձությունները, և այդպես կլինի պատերազմի ավարտից հետո», – հավելել Է Լավրովը ։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր