Շուտով աշխարհում կհայտնվեն նորագույն գերհեռահար ՀՕՊ համակարգեր. Ինչի՞ են ընդունակ դրանք          Մալյանը զգուշացնում է ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք, ինչն էլ լուրջ խնդիր է ստեղծվելու       Մյասնիկյան պողոտայում «Mazda»-ն բախվել է էլեկտրասյանը․ վիրավnր կա    

11 դեկ 2023 12:48

ՌԴ իրավապահները ՀՀ տարածքում մարդ են առեւանգել.Պերմյակով հատուկ օպերացիայից հետո ՌԴ իրավապահների բանդաները ազատ գործում են ՀՀ տարածքում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնել է, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը 2023 թվականի դեկտեմբերի 6 կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Գյումրիում ձերբակալվել է  102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմական բազայի տարածք։

Սետրակովը դասալիք է, ով լքել է ծառայության վայրը։ ՀՔԱՎ-ը նշել է, որ «ՀՀ տարածքում անձի անձնական ազատությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ իրավապահ մարմինների կողմից, իսկ ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները չունեն որևէ իրավասություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ ՀՀ տարածքում, որոնք ոտնձգություն են ՀՀ-ի ինքնիշխանության և իրավական համակարգի հանդեպ», եւ ՀՀ իշխանությունից պահանջել «գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովին ՀՀ իրավական պաշտպանության ներքո վերադարձնելու և քրեական հետապնդման վարույթ հարուցելու ՌԴ ռազմական ոստիկանության ապօրինի գործողությունների հիմքով, որպեսզի կասեցվի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի հնարավոր տեղափոխումը ՀՀ տարածքից դուրս»։

Տեղեկությունը հաստատել է մեկ այլ իրավապաշտպան կենտրոն՝ «Անցիր անտառով»։ Կենտրոնի Տելեգրամ ալիքը հայտնում է, որ Սետրակովը մոբիլիզացվել է Ռուսաստանի բանակ 2022 թվականի փետրվարի 24-ին։ 2023 թ․ ապրիլին նա ինքնակամ լքել է զորամասը։ «Անցիր անտառով» կազմակերպության օգնությամբ նա կարողացել է Ռուսաստանից մեկնել Հայաստան։

«Նոյեմբերի 30-ին նա Երևանում էր, դեկտեմբերի 7-ին բերման է ենթարկվել Գյումրիում։ Ներկայացել են որպես Հայաստանի ռազմական ոստիկանություն, սակայն WhatsApp-ի լուսանկարում կնոջը զանգահարած տղամարդու գլխարկին Z տառն էր… Սետրակովին թույլ են տվել բարձրախոսով զանգահարել, ասել է, որ 2 ամիս կլինի Հայաստանում, հետո կտեղափոխեն Ռուսաստանի Դաշնություն, այդ ժամանակվանից նա կապի մեջ չի եղել», հայտնել են իրավապաշտպանները։

«Անցիր անտառով» իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրությունից ստացվում է, որ ՀՀ տարածքում ՌԴ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները ներկայացել են որպես ՀՀ ՌՈ ներկայացուցիչ, որպեսզի «օրինական» լինի ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացուն ձերբակալելը։ Որից հետո կարող են ասել, թե հայ իրավապահներն են իրենց հանձնել Սետրակովին։

ՀՀ իշխանություն կոչվածը լուռ է։ Այն իշխանությունը, որն իր «արեւմտամետ» սազանդարների բերանով փորձում է ներկայանալ որպես դեպի Արեւմուտք գնացող, անկախ պետականությունն ամրապնդող։ Պերմյակով հատուկ օպերացիայից հետո ՌԴ իրավապահների բանդաները ազատ գործում են ՀՀ տարածքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր