Ճիշտ ժամանակն է կանգնել Հայ Առաքելական եկեղեցու կողքին և գուցե սա մեր վերջին հնարավորությունն է          Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին       Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև    

11 դեկ 2023 14:35

ՌԴ-ում ուժի մեջ են մտնում երկրից դուրս գալու սահմանափակումների դեպքում օտարերկրյա անձնագիրը հանձնելու կանոնները

Այսօր Ռուսաստանում ուժի մեջ են մտնում երկրից դուրս գալու սահմանափակումների դեպքում օտարերկրյա անձնագիրը հանձնելու կանոնները. համապատասխան հրամանագիրը իրավական տեղեկատվության պորտալում հայտնվել է նոյեմբերի 22-ին։

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացին, ում իրավունքը ժամանակավորապես սահմանափակված է Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու համար, պարտավոր է ժամանակավոր սահմանափակման մասին ծանուցման օրվանից հոտո, 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ և անձնագիրը հանձնել ի պահ մինչև անձնագրի ժամանակավոր սահմանափակման կամ գործողության ժամկետի ավարտը»,- ասված է փաստաթղթում։

Բանաձևի համաձայն՝ այս միջոցը «կվերացնի կոռուպցիոն ռիսկերը և պաշտոնյաների կողմից չարաշահումների հնարավորությունը»։

Սույն ընթացակարգի ընթացքում կազմվում է փոխանցման և ընդունման վկայական երկու օրինակից: Դրանցից մեկը տրվում է քաղաքացուն, իսկ մյուսը մնում է համապատասխան հաշվառում վարող լիազոր մարմնի մոտ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր