Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր տարադրամի շուկայում          Քերոբյանի խոսքով՝ Փաշինյանը դեռևս օգոստոսին գնացել է քննչական կոմիտե և հրահանգել, որ մեղավորները պատժվեն. «Ժողովուրդ»       Ինչու է Փաշինյանը մեկնում Ֆրանսիա․ «Հրապարակ»    

11 դեկ 2023 15:55

1000 դրամանոց ձուկը դառնալու է 3000, 15-20 հազար աշխատողներ մնալու են անգործ

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ լարված իրավիճակ է: Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները Շրջակա միջավայրի նախարարությունից հույսը կորցրած՝ սպասում են վարչապետին: Նրանք պահանջում են հետաձգել Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Անցում են կատարելու փակ համակարգերի, ինչը թույլ կտա ջրային պաշարներն արդյունավետ օգտագործել:
 
Ձկնաբույծներն այսպես էին հակադարձում. «Եթե ձուկը վերցնում է ենթադրենք մի գրամ ջուր, ինքը այդ ջուրը խմելո՞ւ է, նորից հետ է, չէ՞, տալու այդ ջուրը, ի՞նչ տարբերություն, 1000 լիտր խմում է, 1000 լիտրն էլ դուրս է գալիս: Այդ ջուրը, մեկ է, իր առվով գնալու է»: Ցուցարարները պահանջում են, որ ոչ թե ձկնաբուծարանները, այլ կառավարության շենքը փակեն ու թող կառավարությունը «վակուումի մեջ աշխատի»:

Մարդիկ բողոքում էին, որ աշխատատեղ չկա, 50-60 տարեկան են, վարձով են ապրում ու գոյատեւման խնդիր ունեն. «30 հազար թոշակ պիտի տա, դրանով ապրե՞մ, թե՞ վարկ փակեմ»: «Ես վարկեր եմ վերցրել, չեմ կարողացել փակել, ընկել եմ հարկադիր: Վայքից եմ, այդքան կմ-եր կտրելով՝ եկել հասել եմ Մասիս, մտել եմ ձկնաբուծարան՝ աշխատելու: Հիմա որոշել են, որ ձկնաբուծարանները պիտի փակեն: Եթե փակեն աշխատատեղերը, ժողովուրդը ո՞նց է փակելու հենց իրենց վարկերը: Հիմա ձկնաբուծարանների տնօրեններին պիտի իրենք օգնեն, նույնիսկ պիտի պարգեւատրում տան ու շնորհակալ լինեն, որ այս աշխատատեղերը կան, 15-20 հազար աշխատողներ մենք հիմա ունենք, եթե փակվի, ժողովուրդը ինչո՞վ պիտի ապրի, դրա մասին իրենք մտածե՞լ են, որ միանգամից ասում են՝ աշխատատեղերը պիտի փակվի»,- ասաց ցուցարարներից մեկը՝ ձկնաբուծարանի աշխատակից Սիրուն Խաչատրյանը:

Ցուցարարները վստահեցնում էին, որ օրենքը կիրառելու դեպքում 1000 դրամանոց ձուկը դառնալու է 3000. «Գնորդը չի ուզի առնի, որովհետեւ մինչեւ այդ 1000 դրամով է գնել, խի՞ պիտի ուզեն: Դե արի ասա՝ փակ համակարգ»: Շրջակա միջավայրի նախարարությունից ցուցարարներին մոտ երկու շաբաթ առաջ ընդունել են, լսել: Այսօր հորդորել են հեռանալ ու խոստացել, որ 3 օրից կկապվեն նրանց հետ, լուծումներ կառաջարկեն, բայց ցուցարարները մերժում են. «Նախարարը որ գա մեր առօրյայով մի օր ապրի, հաստատ ինքն էլ այստեղ կկանգնի»: Ձկնաբուծարանների աշխատողներն ասում էին, որ 700 ստորգետնյա հորեր կան, որոնք ապօրինի են օգտագործվում, դրանք թողած՝ իրե՞նց են աշխատանքից զրկում. «Սաղ Ղարաբաղի ջուրը տվին, գնաց»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր