Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

12 դեկ 2023 11:09

Իլհամ Ալիևը կրկին առաջադրվել է որպես նախագահի թեկնածու

Իլհամ Ալիևը կրկին առաջադրվել է որպես նախագահի թեկնածու2024 թվականի փետրվարի 7-ին  Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կլինի Իլհամ Ալիևը: Այդ մասին APA-ին հայտնել է նախագահի տեղակալ, Կենտրոնական գրասենյակի ղեկավար Թաիր Բուդագովը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին:

Ադրբեջանը 20 տարի ղեկավարող Ալիևը վերջին անգամ ընտրվել էր 2018-ի ապրիլին՝ 7 տարի ժամկետով: Այդ ընտրությունները նույնպես արտահերթ էին:

Հերթական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին։ Արտահերթ ընտրությունների անցկացման պատճառների մասին ադրբեջանական աղբյուրները չեն հաղորդում։

Իլհամ Ալիևն առաջին անգամ Ադրբեջանի նախագահ է ընտրվել 2003 թվականին, այնուհետև երկու անգամ Սահմանադրություն է փոխել։ Նա վերացրել է երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու արգելքը, այսինքն՝ միջինասիական երկրների պես՝ Ադրբեջանում նախագահը ընտրվում է ցմահ:

2024-ին Ալիևը կարող է կրկին առաջադրվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր