Առաջին անգամ Պուտինի վստահված անձանց ցանկում կներառվեն ռազմական թղթակիցներ

Նրանց խոսքով՝ առաջին անգամ ցուցակում կներառվեն ռազմական թղթակիցներ։ Նրանց թվում կլինի «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Ալեքսանդր Կոցը, քննարկվում են նաև Ալեքսանդր Սլադկովի և Սեմյոն Պեգովի (WarGonzo-ի հիմնադիր) թեկնածությունները։
Ըստ РБК-ի, վստահելի անձանց ցուցակը կհամալրեն «Հայրենիքի պաշտպաններ» պետական հիմնադրամի և Հայրենիքի զինվորների ընտանիքների կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև կամավորական շարժման ներկայացուցիչներ:
Ավանդույթի համաձայն՝ վստահված անձանց թվում կլինեն մշակույթի գործիչներ, այդ թվում՝ կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը, երաժիշտ, դերասան Միխայիլ Բոյարսկին, դերասան Սերգեյ Բեզրուկովը, Մարիինյան և Մեծ թատրոնների գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը, Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, երգիչ Շամանը, «Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետը։
2018 թվականի ընտրություններում Պուտինն ուներ 476 վստահված անձ։
Դեկտեմբերի 8-ին Պուտինը հայտարարել է 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր որոշման մասին։ Եթե նա հաղթի, սա կլինի նրա հինգերորդ ժամկետը պետության ղեկավարի պաշտոնում։