Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին          Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև       Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին    

12 դեկ 2023 16:54

Լրագրողը փորձ չունենալով հանդերձ, մտադիր է մարտահրավեր նետել Պուտինին և առաջադրվել ընտրություններում

2024-ին ՌԴ նախագահի ընտրություններում գործող ղեկավար Վլադիմիր Պուտինի հավանական մրցակիցների շարքում կա կին՝ Եկատերինա Դունցովան, փոխանցում է Euronews-ը։


Ռժև քաղաքի 40-ամյա բնակչուհին, որը մասնագիտությամբ լրագրող է և ունի երեք երեխա, քաղաքական ասպարեզում փորձ չունենալով հանդերձ, մտադիր է մարտահրավեր նետել Պուտինին:


Դունցովայի խոսքով՝ ինքը կողմ է Ուկրաինայի հետ խաղաղությանը, իշխանությունների՝ ներկայում բանտարկված քննադատներին ազատություն տալուն: Կնոջ խոսքով՝ ինքը պատրաստ է լսել քաղաքացիների մտահոգությունները, ինչը կարող է հույս տալ նրանց, ովքեր դեմ են իշխանության կենտրոնացմանը և այլախոհության ճնշմանը:


Միևնույն ժամանակ նա գիտակցում է այս ամենի հետ կապված ռիսկերը՝ օտարերկրյա գործակալ ճանաչվելուց մինչև ազատազրկում:


 
Պատասխանելով հարցին առ այն, թե ինչպիսին կլինի Ռուսաստանը իր նախագահության դեպքում, Դունցովան նշել է.«Առաջին հերթին կլինի մարդկային դեմքով Ռուսաստան, խաղաղասեր, բարեկամական և հարգանքի սկզբունքներով փոխգործակցության պատրաստ Ռուսաստան: Առաջին հերթին, այդ հարգանքը պետք է տարածվի մեր երկրի տարածքի վրա։ Շատ կարևոր է հաշտեցնել այստեղ ապրող մարդկանց»։


Ինչպես նշում է euronews.com-ը, երկրորդ փուլ դուրս գալն արդեն յուրատեսակ հաղթանակ կլինի Դունցովայի համար. դա ցույց կտա, որ մարդիկ ընտրության հնարավորություն ունեն, որ երկրի ներկայիս ղեկավարի վարկանիշն այնքան էլ բարձր չէ և չի հասնում 90%-ի, ինչպես ասում են։


Այնուհանդերձ, մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ նա քիչ հնարավորություն ունի պաշտոնապես գրանցվելու որպես թեկնածու: Դունցովան իր առաջադրման մասին հայտարարել է նոյեմբերի 16-ին։ Նա հանդես է գալիս Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման, ժողովրդավարական բարեփոխումների և քաղբանտարկյալների ազատ արձակման օգտին: Նրան աջակցել է Ռուսաստանի նախագահական ընտրություններում հակապատերազմական դիրքորոշում ունեցող դեմոկրատ քաղաքական գործիչներին աջակցելու նպատակով ստեղծված «Մեր շտաբը» կոչվող խումբը:


2003 թվականից Եկատերինա Դունցովան աշխատել է Ռժևի լրատվամիջոցներում, 2006-2022 թվականներին եղել է տեղական հեռուստատեսային «ՌիՏ» ստուդիայի գլխավոր խմբագիրը, իսկ 2019-2022 թվականներին՝ քաղաքային դումայի պատգամավոր։


ՌԴ նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին հայտարարելուց հինգ օր անց Եկատերինա Դունցովան կանչվել է դատախազություն՝ պարզելու նրա վերաբերմունքը Ուկրաինայում պատերազմին։


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր