Փետրվարի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, եղանակն՝ առաջիկա օրերին       Փետրվարի 25-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

13 դեկ 2023 14:10

Տեղն արդեն պատրաստ է․ ցանկանում եմ, որ ինձ հուղարկավորեն այստեղ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ցանկանում է, որ մահվանից հետո իրեն հուղարկավորեին Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում, որը Հռոմի չորս գլխավոր բազիլիկներից մեկն է։

Այս մասին քահանայապետը դեկտեմբերի 12-ին հայտնել է Մեքսիկայի N+ հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Տեղն արդեն պատրաստ է․ ցանկանում եմ, որ ինձ հուղարկավորեն Սանտա Մարիա Մաջորեում: Այո՛, որովհետև ես շատ նվիրված եմ այս վայրին, ես միշտ գնացել եմ այնտեղ... Գոյություն ունի շատ ամուր կապ։ Ես արդեն հանդիպել եմ հուղարկավորության արարողության կազմակերպիչների հետ»:


Դեկտեմբերի սկզբին քահանայապետը շնչուղիների բորբոքմամբ ուղեկցվող գրիպի պատճառով ստիպված էր հրաժարվել Դուբայ ուղևորությունից, որտեղ պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP28):


«Ես ինձ ավելի լավ եմ զգում: Երբեմն ինձ ասում են, թե ես անխոհեմ եմ, որովհետև ցանկանում եմ ինչ-որ բան անել և շարժվել: Բայց դրանք լավ նշաններ են, ես միանգամայն առողջ եմ», - հավելել է Հռոմի պապը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր