Նույնիսկ մեկ արմավը կարող է հզոր ազդեցություն թողնել օրգանիզմի վրա

Բժիշկները պնդում են, որ արյան մեջ շաքարի պակասը հանգեցնում է նրան, որ մարդը սկսում ավելորդ քաղց զգալ, իսկ ընդամենը մի քանի արմավի օգտագործումը հագեցնում է քաղցի զգացումը։
Արմավը 23 տեսակ ամինաթթուներ է պարունակում, որոնք բացակայում են շատ այլ մրգերում։ Դրանք հարուստ են նաև տրիպտոֆան անփոխարինելի ամինաթթվով, որն անհրաժեշտ է ուղեղի աշխատանքի ու հոգեկան առողջության համար, հատկապես՝ ծեր տարիքում։ Տրիպտոֆենը դանդաղեցնում է ծերացման գործընթացը։ Սննդի մեջ դրա բավականաչափ պարունակությունը հնարավորություն է տալիս կանգնեցնել բջիջների ծերացման գործընթացը։ Բացի այդ, տրիպտոֆենի շնորհիվ արմավը հանգստացնոող ու քնեցնող հատկություն ունի։
Բացի տրիպտոֆենից, արմավները նաև գլուտամինաթթու են պարունակում, որը կանխարգելում է այրոցը՝ չեզոքացնելով հավելյալ արտադրվող ստամոքսաթթուն։ Այն պարունակում է նաև սելեն, որը նվազեցնում է քաղցկեղային հիվանդություները, ամրապնդում իմունային համակարգն ու նվազեցնում սրտային հիվանդությունների ձեռքբերման հավանականությունը։
Շնորհիվ մեծ քանակությամբ գլյուկոզայի ու ֆրուկտոզայի (որոնք արագ ճեղքվում են օրգանիզմում) և վիտամին B5-ի՝ արմավը ոչ միայն հագեցնում է, այլև ֆիզիկական ուժ, էներգիա և ուղեղի ու նյարդերի թարմություն է հաղորդում։
Ինչպես բուսական սնունդը, արմավները նույնպես չեն պարունակում խոլեստերին։ 100 գրամ արմավի էներգետիկ արժեքը 142-274 կկլ է կազմում, իսկ չորացրած վիճակում՝ 340 կկլ։
Ընդամենը 200 գրամ արմավ գնելով՝ Դուք անթիվ քանակությամբ հանքանյութեր, աղեր ու վիտամիններ եք գնում։ Հետազոտողները համոզված են, որ օրական 10 արմավը բավական է մագնեզիումի, պղնձի, ծծումբի, երկաթի 1/2 և կալցիումի ¼ օրական չափաբաժինը ստանալու համար։ Այնպես որ, սնվելով միայն արմավով ու ջրով, կարելի է մի քանի տարի ապրել։
Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ.
♦ արմավները չեն հանդիսանում առողջության համար որևէ վտանգավոր բակտերիա, միկրոբ կամ մակաբույծ կրող։
♦ արմավը պարունակում է նյութեր, որոնք սպանում են մարդու օրգանիզմում առկա ախտածին բակտերիաները։
♦ արմավն անփոխարինելի սնունդ ու դարման է տիեզերագնացների համար։ Բացի այդ, այն ավելի առողջարար է, քան ձկնկիթը։
♦ արմավը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք խթանում են արգանդի մկանների կրճատմաննը, ինչը լավացնում է ծննդաբերության գործընթացը՝ այն դարձնելով արագ ու ոչ այնքան ցավոտ։
♦ արմավը պարունակում է A վիտամին, որը լավացնում է աչքերի տեսողությունը, հատկապես՝ մթության մեջ։
♦ արմավի անոթի օգտագործումը սպանում է մակաբույծներին
♦ արմավը միրգ է, սնունդ, դարման ու քաղցրավենիք
Խորհուրդ է տրվում օգտագործել արմավը հատկապես հետևյալ դեպքերում
♦ մտավոր գերծանրաբեռնվածության դեպքում
♦ ֆիզիկական գերծանրաբեռնվածության դեպքում
♦ շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում
♦ պակասարյունության ու սպիտակարյունության դեպքում
♦ սրտանոթային հիվանդությունների դեպքում
♦ իմպոտենցիայի դեպքում
♦ նյարդային համակարգի խանգարման դեպքում
♦ առողջ հղիության ու հետծննդաբերական շրջանում վերականգնման համար
♦ ծովային հիվանդության ու սրտխառնոցի դեպքում
♦ մրսածության ժամանակ
♦ լավ մարսողության համար
♦ արյան լավ շրջանառության համար
♦ հակաբիոտիկների կողմնակի ազդեցությունը նվազեցնելու համար
♦ մայրական կաթի առատության համար
♦ իմունային համակարգի ամրապնդման համար
♦ տրոմբոցիտների կանխարգելման համար
♦ նյարդային անհավասարակշռություն ունեցող երեխաների համար
♦ արթրիտի կանխարգելման համար
♦ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կանխարգելման համար
♦ նյութափոխանակության ու արյան մեջ խոլեստերինի նվազեցման համար