Իսրայելն առանց ԱՄՆ-ի լրջագույն աջակցության չի կարող դիտարկվել Իրանի ախոյան          Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը       Հնարավոր է թույլ ձյուն, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

14 դեկ 2023 12:30

Քանի որ երեկ տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն՝գերիների փոխանակում, չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա

Քանի որ երեկ տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն՝գերիների փոխանակում, չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրաԵթե Ադրբեջանը չի հրաժարվում արդեն ձեռք բերված պայմանավորվածություններից, մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական: Իմ կողմից ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը այդ պայմանավորվածություններին: Այս մասին այսօր Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միակ հարցը, որ ծագում է, այն է, թե որքանով է հավանական , որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը մոտ ապագայում կստորագրվի:

Այս հարցին պատասխանելու մի քանի մոտեցում կա. կարելի է կենտրոնանալ այն փաստերի վրա, որոնք վկայում են, որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ, և կարելի է կենտրոնանալ այնպիսի փաստերի վրա, որոնք կարող են ավելի դրական պատկերացում ստեղծել, որ նման զարգացումների հավանականությունը մեծ է:

Երկու խումբ փաստերն էլ գոյություն ունեն, բայց քանի որ երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել գերեվարված անձանց փոխանակություն, ես չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա: Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն ջանքեր գործադրել, որ հետագա բոլոր լուրերը ավելի շատը վկայեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պյմանագիր ստորագրելու հավանականության մեծացման, և ոչ թե հակառակի մասին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր