Կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          «Chevrolet»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, վիրшվորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է       Խոշոր ավտովթար. բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ    

14 դեկ 2023 14:15

Սիրում եմ գեղեցիկ կանանց, սակայն մնում եմ «խորապես կրոնական» մարդ.Չորս... Երկու կին ունենալը նշանակում է, որ իսկական տղամարդ ես, 3-ը լավ է, 4-ը՝ երջանկություն

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ երեք կին ունենալը լավ է, իսկ չորսը՝ երջանկություն։ Այս մասին նա հայտարարել է Չեչնիայի բնակիչների հետ ուղիղ կապով շփման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

Կադիրովին հարցրել են, թե ինչ է նախընտրում՝ երկրորդ կին ունենալ, թե՞ հանգիստ կյանք վարել։

«Չորս... Երկու կին ունենալը նշանակում է, որ իսկական տղամարդ ես: Երեքը լավ է, չորսը՝ երջանկություն: Ահա թե ինչ է ասել մեր մարգարեն», - պատասխանել է Չեչնիայի ղեկավարը:

Նա նաև խոստովանել է, որ սիրում է «այս կյանքը և գեղեցիկ կանանց», սակայն մնում է «խորապես կրոնական» մարդ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր