Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

14 դեկ 2023 16:15

Հենց այնպես չընդունել վիտամիններ, նույնիսկ դրանց պակասի դեպքում

Նյարդաբան Նատալյա Շինդրյաևան զգուշացրել է, որ օրգանիզմում որոշ վիտամինների ավելցուկը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։

Շինդրյաևան հորդորել է հենց այնպես չընդունել վիտամիններ,  նույնիսկ դրանց պակասի դեպքում, հայտնում է Lenta.ru-ն։

Ըստ նրա, նախ անհրաժեշտ է անալիզներ հանձնել՝ վիտամինի պակասի չափը գնահատելու համար, քանի որ օրգանիզմում  օգտակար նյութերի ավելցուկը կապված է առողջական լուրջ խնդիրների հետ։

Մասնավորապես, վիտամին D-ի ավելցուկի դեպքում մեծահասակն ունենում է սրտխառնոց, գլխացավ, քոր և թունավորման այլ ախտանիշներ, զգուշացրել է Շինդրյաևան։ Նա վիտամին D-ի ավելցուկի մեկ այլ վտանգավոր հետևանք է անվանել  կալցիումի կուտակումը փափուկ հյուսվածքներում, այդ թվում՝ երիկամներում և սրտում: Վիտամին A-ի ավելցուկի դեպքում, ըստ բժշկի, ի հայտ են գալիս տեսողության խնդիրներ, հոգնածություն, ախորժակի բացակայություն, մազաթափություն, դյուրագրգռություն, գլխացավեր։

Նյարդաբանը նշել է, որ օգտակար նյութերի պակասից խուսափելուն հաճախ կարող են օգնել ոչ թե կենսաբանական ակտիվ հավելումները, այլ սննդակարգի ճշգրտումը։ Նա խորհուրդ է տվել հետևել, որ սնունդը լիարժեք և առողջ լինի, այն պետք է անպայման պարունակի թարմ բանջարեղեն և մրգեր, միս, ձուկ և կաթ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր