Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

14 դեկ 2023 16:35

9 գերեվարված ունեինք, 9-ն էլ հետ են եկել, հոգեբանական հարցեր կան, որ դեռ պիտի հաղթահարեն, հիշողություններ, ապրումներ....

Ադրբեջանական գերությունից վերադարձած տղաները երեկ երեկոյան արդեն այցելել են տուն, ու կրկին հետ գնացել Մուրացանի հոսպիտալ։


Կարծես, ոչ մեկ լուրջ խնդիրներ չուներ, բայց ընթացակարգն է այդպիսին։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Աշոցքի համայնքապետի տեղակալ Լևոն Կոնդյանը։


Նշենք, որ երեկ գերությունից վերադարձել են 32 ռազմագերի, որոնց թվում Աշոցքի տարբեր համայնքների 9 բնակիչ. Սերոբ Ավագյանը, Վաղարշակ Ավետիսյանը,Կարեն Արամյանը, Արման Դիլանյանը, Հրայր Թադևոսյանը, Լևոն Թոսունյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Գեղամ Սերոբյանը, Հրայր Հերաբյանը։


«9 գերեվարված ունեինք, 9-ն էլ վերադարձել են։ Միայն մի գյուղից՝ Զույգաղբյուրից 4 գերի ունեինք։ Համայնքներով՝ մոտ 50-60 մեքենաներով Մուրացանի մոտ էին եկել, հետո էլ բոլորին իրենց համայնքների մոտ ամբողջ գյուղով դիմավորել՝ տուն ենք ուղեկցել։
Բոլորս խանդավառ դիմավորել էինք, վերջապես երկար սպասումից հետո ամեն ինչ կարգավորվեց, վերադարձան իրենց ընտանիքներին։ Կարծես՝ մի մեծ քար մարդու հոգուց ընկներ։ Հիմա կարևորը տղաներն այս հոգեբանական վիճակից դուրս գան, հոգեբանական խնդիր կա, որ պետք է հաղթահարվի, հիշողություններ, ապրումներ... 1000 բան կա, ես իմ աչքով եմ գերիներ տեսել... գիտեմ, որ դեռ պիտի հոգեբանական խնդիրները հաղթահարեն։ Մենք էլ դեռ պիտի հասկանանք՝ ոնց են, ինչ վիճակում են։ Եթե անհրաժեշտություն լինի աջակցության, բնական է, մենակ չենք թողնելու իրենց խնդիրների հետ»,- վստահեցրեց Կոնդյանը։


Նա նշեց որ գերեվարվածներից 2-ը երեխաներ ունեն։ «Թեև փոքր են երեխաները, բայց բոլորն էլ հասկանում էին, թե որտեղից են հայրերը տուն եկել։ Մանկահասակ երեխաներ են, բայց բոլորի ձեռքին էլ արդեն հեռախոսներ կան, տանն էլ ամեն օրվա խոսակցությունները նրանց մասին են եղել, ամեն ինչ լսում էին, ամեն ինչ հասկանում էին»։


Նա ընդգծեց, որ վերադարձած գերիները սովորական հայ ընտանիքներից են՝ գյուղի կենցաղով ապրող։ «Եթե էս ամեն ինչին դիմակայել են՝ ուրեմ նորմալ հայ ընտանիքներ են, իրենց կենցաղով, իրենց վարքուբարքով։ Աստված իրենց էս փորձությունը տվել էր, մարդիկ դիմակայեցին՝ դուրս եկան էս վիճակից։ Հիմա արդեն կարող եմ ասել, որ ամեն ինչ իր հունով գնում է, ժամանակը իրենց համար բժիշկ թող լինի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր