Այս լուսավոր տոնը ինքնատիպ հավատի փորձություն է․ Ամենայն Հայոց Կաթողիկոս          Տեսանյութ.Սուրբ Աննա եկեղեցու մոտից ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցում վիճաբանած երիտասարդը և ևս մեկ անձ       Տեսանյութ.Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում քաղաքացու և Փաշինյանի միջև, հավատավոր ժողովուրդը եկեղեցուց դուրս արեց Նիկոլ Փաշինյանին    

15 դեկ 2023 16:06

Պետդուման նախազգուշացրել է ՀՀ-ին՝ չկրկնել հետխորհրդային երկրների սխալները, որոնք փորձում էին ՌԴ-ից ստանալ այն ամենը, ինչ կարող էին

Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը զգուշացրել է Հայաստանին Ռուսաստանից հեռացնելու վնասակարության մասին։


«2500 հասարակական կազմակերպություններ Ամերիկյան դեսպանատնից՝ ԱՄՆ-ի ամենամեծ առաքելությունը նախկին ԽՍՀՄ տարածքում, դրամաշնորհներ, գումարներ և հայ երիտասարդության, հայ հասարակության մեջ սերմանում են, որ Հայաստանը կարող է ապրել առանց Ռուսաստանի»,- բացման ժամանակ ասել է Տոլստոյը՝ «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի ժամանակ՝ խոսելով Հայաստանին Ռուսաստանի Դաշնությունից հեռացնելու արդյունքների մասին, հայտնում է  РИА Новости-ն։


Խորհրդարանականը կոչ արեց Հայաստանին չկրկնել հետխորհրդային երկրների սխալները, որոնք փորձում էին Ռուսաստանից ստանալ այն ամենը, ինչ կարող էին ստանալ, և միաժամանակ՝ այդ ամենը ստանալ Եվրոպայից։


«Երբ Ղարաբաղում ընթանում էր վերջին պատերազմը, իմ աշխատասենյակում բառացիորեն ամեն շաբաթ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ էին լինում, ովքեր ասում էին. «Խնդրում եմ զանգեք, ասեք, մի բան արեք, հայտնեք Ռուսաստանի նախագահին, դադարեցրեք պատերազմը։ Մեր տղաները մահանում են, (նրանց - խմբ.) դագաղներով բերում են ճակատից»։Իսկ այսօր այս պատգամավորներն այլեւս չկան՝ ընդհանրապես, ոչ ոք։ Հիշեցնեմ, որ այն ժամանակ  հենց (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինն էր, որ դադարեցրեց արյունալի պատերազմը »,- ընդգծեց Պետդումայի փոխխոսնակը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր