Ի՞նչ է իրականում կատարվել.Ինչ-որ նյութից երեխաների մոտ անսովոր հազ է սկսվել, նաեւ հոտ են զգացել

«Հիվանդանոց են տեղափոխվել սրտխառնոց, թուլություն ու այլ գանգատներով, սննդային չէ, բայց թունավորում է»,-պատճառների մասին Panorana.am-ին հայտնեցին ԲԿ-ից։
Դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց կատարվածի վերաբերյալ։
«Արդեն պարզվել է պատճառը, փառք Աստծո, ոչ մի լուրջ բան չկա։ Մի երեխա գազի բալոն է գտել, բերել։ «Պերցովկա» են ասում, ես դրա ոչ անունն էի լսել, ոչ էլ տեսել։ Փչել է երկրորդ-երորդ հարկերի արանքում միջանցքում։ Ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզվեց։ Հիմա երեխայի, երեխայի հոր հետ գնում ենք ոստիկանություն»,-ասաց տնօրենը։
Նրա խոսքով, երեխաների մոտ հազ է սկսել, ինչի պատճառով դպրոցում տարհանում են իրականացրել։
«Երևի աղմուկը տարհանումից է սկսկել, բայց չէի կարող չանել։ Ոստիկանները գտել են բալոնը, հիմա մենք գնում ենք բաժին։ Տուժածները տարբեր դասարաններից են՝ 7-րդ, 8-րդ։ Հիմա նորմալ է ամեն ինչ»,-ասաց տնօրենը։