Տեսանյութ.Ուկրաինայում նիստի ժամանակ պատգամավորը նռնակներ է պայթեցրել, կան զոհեր ու վիրավորներ

Պայթյուններն իրականացրած պատգամավորը ողջ է, սակայն բժիշկները նրան փրկելու համար այժմ վերակենդանացման միջոցառումներ են իրականացնում։ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հրապարակել է դեպքի տեսանյութը։ Կադրերում երևում է, որ մի տղամարդ մտնում է նեղ սենյակ, որտեղ գյուղապետարանի նիստն էր անցկացվում, և վիճաբանություններ են հնչում։ Նա ընդհատել է նիստի մասնակիցներին և մի քանի անգամ հարցրել. «Կարո՞ղ եմ ես․․․»:
Նախնական տվյալներով՝ նա երեք նռնակ է նետել։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել համապատասխան բոլոր ծառայությունները՝ ոստիկանության քննչական խումբը, պայթուցիկ նյութերի փորձագետներն ու քրեագետները։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Նման գործողությունները պատժվում են ազատազրկմամբ՝ 5-ից 10 տարի ժամկետով։ Իսկ ոստիկանությունը զենք-զինամթերքի ապօրինի կիրառման դեպքով գործ է հարուցել։ Իրավապահները պարզում են պատգամավորի արարքի շարժառիթը։