Երևանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցուն          Ավտովթար՝ Արարատի մարզում, բախվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը       Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները    

16 դեկ 2023 11:50

Ադրբեջանի «կոմանդոս» ստորաբաժանումները հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանի «կոմանդոս» ստորաբաժանումները հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացրելԱյս տարվա նախապատրաստական պլանի համաձայն՝ Ադրբեջանի «կոմանդոս» ստորաբաժանումներում անցկացվել են հատուկ մարտավարական զորավարժություններ, հայտնում է երկրի ՊՆ-ն։ Ըստ սցենարի՝ «տագնապ» ազդանշանով բարձրացված ստորաբաժանումներին հանձնարարվել է վնասազերծել դիվերսիոն փորձ կատարող պայմանական հակառակորդի խմբին։ 

Նշվում է, որ տարածքի տեսողական դիտարկման և օդային հետախուզության միջոցով պայմանական հակառակորդի օբյեկտը  գնահատելուց հետո, պայմանական հակառակորդի խմբավորման անդամները գերեվարվել են։ Հավելենք, որ կոմանդոսները հատուկ ստորաբաժանումներ են, որոնք հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերում Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Դրանց ձևավորման և պատրաստման հարցում մեծ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր