Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

16 դեկ 2023 12:13

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձինք զբոսահրապարակում վիճաբանությունը վերածել են ծեծկռտուքի

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկում։ Դեկտեմբերի 12-ին` ժամը 14։15-ի սահմաններում, նշված քրեակատարողական հիմնարկի 6-րդ տեղամասի զբոսահրապարակում միմյանց հետ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել մի քանի կալանավորվածներ: Հայտնում է  SHAMSHYAN.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեկատարողական ծառայության աշխատակիցները, ժամանելով քրեակատարողական հիմնարկ, պարզել են, որ կռվի մասնակիցներն են Արթուր Հարությունյանը, Հովհաննես Պապոյանը, Արմեն Միրանյանը, Սուրեն Սարգսյանը և Ավետիք Ավետիսյանը։ Նրանք անգամ չեն զգաստացել, երբ բանտի ծառայության աշխատակիցները միջամտել են, փորձել հանդարտեցնել նրանց, սակայն կռվի մասնակիցները ոչ միայն չեն ենթարկվել բանտի ծառայողների օրինական պահանջին, այլև դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, զազրախոսել են և խաթարել բանտի ծառայության բնականոն աշխատանքը։

Դեպքի փաստով քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր