Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

16 դեկ 2023 15:03

Սիսիան-Լծեն-Տաթև ճանապարհին մեքենա է կողաշրջվել

Դեկտեմբերի 15-ին` ժամը 17:25-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 22-րդ կմ-ին ավտոցիստեռնը կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Dongfeng մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ֆ․ Ա․ Զ․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ցիստեռնից (մոտ 22 տ) առկա է վառելիքի արտահոսք․ տուժածներ չկան։ Փրկարարներն արտահոսող վառելիքի հոսքն ուղղել են դեպի ոչ երթևեկելի հատված, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, 2 վերամբարձ կռունկի օգնությամբ ուղղել ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր