Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

16 դեկ 2023 20:19

Բաղադրիչներ, որոնք բարձրացնում են իմունիտետը, մաքրում արյունն ու լյարդը

Կյանքի ընթացքում արյան մեջ և օրգանիզմում կուտակվում են շատ տոքսիներ։ Լյարդը չի հասցնում դրանց դեմ պայքարել, դրա համար էլ ներքին օրգաններում սկսում են առաջանալ տարբեր հիվանդություններ։
Դա կապված է ինչպես մթերքներից, որոնք օգտագործում եք սննդի մեջ, այնպես էլ կյանքի արագ ռիթմից՝ քիչ քնել, անընդհատ սթրես ապրել և այլն։
Առաջարկում ենք մի անվտանգ բնական միջոց, որը կօգնի ազատվել տոքսիներից և վնասակար նյութերից, որոնք կան արյան մեջ և կմաքրի ձեր լյարդը։

Բաղադրիչներ՝
12 սխտոր,
0,5 լիտր կարմիր գինի,
Պատրաստման եղանակը՝ 
Մաքրել սխտորները։ Այնուհետև կտրել յուրաքանչյուր սխտորը 4 մասի, դնել ապակե տարայի մեջ և լցնել գինի։ Գինին սխտորի հետ պետք է մնա մութ վայրում 14 օր։ Այդ ընթացքում ամեն օր հարկավոր է թափահարել։ Ընդունել հարկավոր է 1 թեյի գդալ առավոտյան, ճաշի ժամանակ և երեկոյան 30 օր շարունակ։

Եղեք առողջ։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր