Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

16 դեկ 2023 23:09

Երևանում շան հարձակման հետևանքով երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, վիճակը ծայրահեղ ծանր է

Փաստինֆոյի» տեղեկություններով` դեկտեմբերի 14 -ի երեկոյան Երևանում շան հարձակման հետևանքով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ աղջիկ։ Կայքի տեղեկություններով՝ շունը, որ հարձակվել է աղջկա վրա կատաղություն հիվանդությամբ է վարակված եղել։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը կայքի հետ զրույցում ասել է, որ երեկ աղջկա վիճակը ծանր էր գնահատվում։ «Այսօր արդեն աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է։ Ինչ վերաբերում է կատաղություն հիվանդությանն՝ այս պահին ոչինչ ասել չեմ կարող, դա հաստատելու համար համաճարակաբանական հետաքննության կարիք կա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր