Խնձորի քացախը նպաստում է քաշի և արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը
Վաղուց ի վեր խնձորի քացախը համարվում է նիհարելուն նպաստող մթերք: Այս մասին են վկայում միանգամից մի քանի հետազոտություններ:
Ճապոնացի գիտնականների անցկացրած հետազոտությամբ հաստատվել է, որ խնձորի քացախը կարող է նպաստել կենդանիների քաշի արագ նվազմանը: 1-ին տիպի շաքարային դիաբետով տառապող 10 մարդու մասնակցությամբ մեկ այլ հետազոտության շրջանակում պարզվել է, որ խնձորի քացախը այդ կարգի մարդկանց համար օգտակար է եղել:
Կամավորներին 2 ճաշի գդալ խնձորի քացախ պարունակող ջուր են տվել: Նման ջրի ընդունումը դանդաղեցրել է աղեստամոքսային համակարգով սնունդի տեղաշարժումը՝ երկարացնելով դրա մարսումը եւ թույլ տալով ավելի երկար պահպանել կուշտ լինելու զգացումը: Արդյունքում սա նվազեցրել է օրվա մեջ օգտագործվող կալորիաների ընդհանուր քանակությունը եւ նպաստել է նիհարելուն:
Իրանցի գիտնականներն իրենց հերթին պարզել են, որ խնձորի քացախի օգտագոծումը թույլ է տալիս նվազեցնել «վատ» խոլեստերինի եւ արյան մեջ ընդհանուր խոլեստերինի մակարդակը: Դրանից բացի, խնձորի քացախի կիրառումը մարդկանց հետ կատարված փորձերում դրական արձագանքներ է ստացել, որոնց մոտ հայնաբերվել էին նախադիաբետ եւ դիաբետ: Այս հիվանդներին քացախի ընդունումն օգնել է արյան մեջ շաքարի մակարդակը կայունացնել:
Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ քացախաթթուն դանդաղեցնում է ածխաջրերի մետաբոլիզմի եւ շաքարի վերափոխվելու արագությունը:
Մասնագետներից շատերը համոզված են, որ օգտակար է խնձորի քացախը սննդակարգի մեջ ընդգրկել՝ օգտագործելով որպես աղցանների, թթվի, ապուրների եւ ռագուի բաղադրիչ:
Իհարկե, խնձորի քացախի ընդունումը պահանջում է բժշկի հետ նախնական համաձայնեցում, հատկապես քրոնիկական հիվանդությունների առկայության դեպքում եւ դեղեր խմելու ֆոնին: