Տեսանյութ.Տիգրանաշենը հանձնելու վտանգների վերաբերյալ.սարի հետևում Նախիջևանն է. ՀՀ-ից Նախիջևանի համազորային բանակն է. զորամիավորման կազմն ու տեխնիկան մեծացրել են          Մոսկվան անհանգստացած է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի՝ համատեղ միջուկային պլանավորում իրականացնելու ծրագրերով       Երկիրը դառնում է ավելի տաք և ավելի վտանգավոր.առաջիկա 5 տարիներին կանխատեսվում է գլոբալ բարձր ջերմաստիճան    

18 դեկ 2023 15:30

14-ամյա բռնցքամարտիկի մահվան մանրամասները

Սվերդլովսկի շրջանի իրավապահները մանրամասներ են բացահայտել Պերվուրալսկից 14-ամյա բռնցքամարտիկի մահվան դեպքից։ Այս մասին գրում է MK-Ural-ը։

Նախնական տեղեկություններով՝ դեռահասը կռվի ժամանակ ուժգին հարված է ստացել լյարդին, որից հետո ընկել է ռինգում ու կորցրել գիտակցությունը։

«Մահացած տղայի անունը Տիմոֆեյ էր։ Սովորել է Պերվուրալսկի թիվ 32 դպրոցի 8-րդ դասարանում, տղան մեծացել է լիարժեք, բարեկեցիկ ընտանիքում։ Հայրը աշխատում է գործարանում, մայրը՝ ինքնազբաղված», - ասում է Սվերդլովսկի մարզի Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը։
Նա հավելեց, որ ծնողներն ունեն ևս երկու դուստր՝ ծնված 2007 և 2019 թվականներին։

Քննիչները զննել են դեպքի վայրը և հարցազրույց են վերցրել ականատեսներից։ Դեռահասի դին ուղարկվել է փորձաքննության՝ մահվան ստույգ պատճառը պարզելու համար։ Քննչական վարչության աշխատակիցները նաև վերլուծում են մրցումներին մասնակցելու համար մարզիկների ընդունելության ստուգման հետ կապված փաստաթղթերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր