«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»          Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի       Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը, կա երեք տուժած    

18 դեկ 2023 14:09

Պատշաճ բուժում չնշանակելու հետևանքո՞վ.16-ամյա տղան Մուրացանի հիվանդանոցում մահացել է

Դեկտեմբերի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 54-ամյա Արամ Ս.-ն և հայտնել է, որ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխված իր հարազատը մահացել է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղում Արամ Ս.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ 2 շաբաթ առաջ «Արաբկիր» բժշկական կենտրոնում բուժաշխատողների կողմից պատշաճ բուժում չնշանակելու հետևանքով իր որդին՝ 16-ամյա Կոնստանտին Ս.-ն, ով հետո տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Դեպքի փատով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաժշկական փորձաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր