Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

18 դեկ 2023 14:51

Իրանը զորքեր է տեղակայում հյուսիս-արևելյան սահմաններին

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերը անօդաչու, հրթիռային և հրետանային ստորաբաժանումներ են տեղակայել հյուսիսարևելյան սահմանամերձ շրջաններում՝ ցանկացած սպառնալիքին արագ և ժամանակին արձագանքելու համար:


Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին IRNA-ին ասել է, որ Իրանի հյուսիս-արևելյան սահմաններին ուժերի տեղակայումն իրականացվում է ռազմական տարածքային պլանավորման իրականացման համար, որի նպատակն է կենտրոնանալ այն շրջանների վրա, որտեղ ցամաքային զորքերի պակաս կա:


Նա նշել է, որ երկրի ցամաքային զորքերի առջև խնդիր է դրված պաշտպանել Իրանի Իսլամական Հանրապետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:


Նրա խոսքով ՝ այդ պլանավորումն իրականացվում է Իրանի սահմանամերձ շրջաններում հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և մանևրող ուժերի օգտագործմամբ՝ ցանկացած սպառնալիքի դեպքում վճռական և ժամանակին օպերատիվ պլան իրականացնելու նպատակով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր