ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ          Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»       Տեսանյութ.Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ    

19 դեկ 2023 11:09

Այս հրթիռի հաջող արձակման դեպքում կընդգրկվի ամբողջ ԱՄՆ-ի տարածքը,եթե ԱՄՆ-ը սխալ որոշում կայացնի Փհենյանի դեմ

«Հվասոն 18» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող արձակումը ցույց տվեց, թե ինչի է պատրաստ Հյուսիսային Կորեան, եթե ԱՄՆ-ն «սխալ որոշում կայացնի» Փհենյանի դեմ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը։


«Միացյալ Նահանգների և նրա արբանյակների չար, առճակատման հավակնություններն ինքնուրույն չեն անհետանա, և մենք երբեք չպետք է ձեռքներս ծալած նստենք և հետևենք, թե ինչպես են մեր թշնամիների անխոհեմ և անպատասխանատու ռազմական սպառնալիքները խախտում Կորեական թերակղզում խաղաղության և անվտանգության հիմքերը»,- ասել է նա:


«Մենք հստակ ազդանշան ենք ուղարկել թշնամական ուժերին, որոնք, չնայած մեր բազմիցս խիստ նախազգուշացումներին և դատապարտումներին, ընդլայնում են ռազմական առճակատման հիստերիան, որը շարունակվել է ողջ տարվա ընթացքում։ Զորավարժությունները հստակ ցույց տվեցին, թե ինչ անհապաղ գործողությունների ենք պատրաստ, ինչպիսին կլինի մեր ընտրությունը, եթե Վաշինգտոնը սխալ որոշում կայացնի մեր դեմ»,- հավելել է Կիմ Չեն Ընը։


Ճապոնիայի պաշտպանության նախարարության գնահատականներով՝ դեկտեմբերի 18-ին արձակված հրթիռի հեռահարությունը, նորմալ հետագծով թռչելու դեպքում, կարող է գերազանցել 15 հազար կմ-ը, որն ընդգրկում է ամբողջ ԱՄՆ-ի տարածքը։ ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Ճապոնիան և մի շարք այլ երկրներ դատապարտել են ԿԺԴՀ-ի գործողությունները։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր