Համեղ սնվելով ազատվում ենք որովայնի հատվածում կուտակված ճարպերից, նաև ամրացնում առողջությունը          Ահա թե ինչպես պետք է իրենց օրը սկսեն կենդանակերպի նշանները       Oգոստոսի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

19 դեկ 2023 14:36

Զգոն եղեք. բանկային և անձնական տվյալների կորզման դեպքերը տոնական օրերին առավել հաճախակի են դարձել. Armenian Card CJSC

«Արմենիան Քարդ»-ը (Armenian Card CJSC-ArCa) զգուշացնում է՝ զեղծարարությունների համար բանկային և անձնական տվյալների կորզման դեպքերը տոնական օրերին առավել հաճախակի են դարձել։


«Զգոն եղեք, hարգելի՛ քարտապաններ, տոնական օրերին առավել հաճախակի են դառնում զեղծարարությունները, մասնավորապես սոցիալական ցանցերով կամ էլեկտրոնային փոստով ուղարկված կեղծ հղումների էջերում բանկային և անձնական տվյալների լրացման միջոցով տվյալների կորզման դեպքերը։


Հորդորում ենք ուշադրություն դարձնել հղումով բացվող էջի հասցեին։ Արմենիան Քարդ ընկերության կողմից վիրտուալ միջավայրում մատուցվող բոլոր ծառայությունների հասցեի տողում պետք է ներկա լինի arca.am գրությունը (օրինակ https://cabinet.arca.am, ipay.arca.am, acs2.arca.am, https://arcalink.arca.am/ և այլն)։


arca գրությամբ այլ համադրություների առկայության պարագայում մի ակտիվացրեք հղումը և որևէ դեպքում մի լրացրեք քարտային և անձնական որևէ տվյալ, եթե արդեն այն ակտիվացրել եք:


Եթե անզգուշաբար լրացրել եք տվյալները և ակտիվացրել կոճակը՝ անմիջապես դիմեք Ձեր բանկ, քարտը բլոկավորելու նպատակով»,-նշվում է ընկերությունից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր