Կենդանակերպի ամենախելամիտ նշաններն են

Կենդանակերպի 3 խելամիտ նշաններն են։
Կույս։ Կույսերը հանճարեղ են, քանի որ տեսնում են կարևոր մանրուքներ, որոնք սպրդում են մյուսների ուշադրությունից։ Այս հատկությունը նրանց դարձնում է արժեքավոր աշխատակից, ընկեր կամ պարզապես ծանոթ։
Այծեղջյուր։ Ինտելեկտուալ մարդիկ են, ովքեր միշտ ինչ-որ բան են փնտրում հեռախոսի մեջ կամ խորասուզված են գրքի մեջ։ Նրանք կլանում են գիտելիքներն ու տեղեկատվությունը: Անկախ նրանից՝ խոսքը պատահական փաստերի՞, մանրուքների՞, թե՞ լուրջ հարցերի մասին է՝ Այծեջյուրը միշտ գիտի ճիշտ պատասխանը։
Ջրհոս։ Ջրհոսի արժեքը նրանում է, որ նա աշխարհն այլ կերպ է տեսնում։ Նա ևս կարող է շատ խելացի լինել, բայց Ջրհոսի գլխավոր տաղանդը նրա խելամտությունն ու յուրահատկությունն են։ Աշխատավայրում Ջրհոսը կարող է հեշտությամբ գտնել խնդրի լուծումը, որի մասին որևէ մեկն անգամ չի էլ մտածել։ Ջրհոսները գիտելիքներ ստանալու անհագ ցանկություն ունեն, որը հայտնվում է միայն այն դեպքում, երբ նրանց իսկապես որևէ բան է հետաքրքրում։ Այդ պատճառով էլ նա կա՛մ ծայրահեղության աստիճանի հետաքրքրված է որևէ բանով, կա՛մ առհասարակ հետաքրքրված չէ։