Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

20 դեկ 2023 12:40

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը ցանկանում է մոբիլիզացնել լրացուցիչ 500 000 մարդու․ Զելենսկի

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը ցանկանում է մոբիլիզացնել լրացուցիչ 500 000 մարդու․ ԶելենսկիՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբը խնդրել է մոբիլիզացնել լրացուցիչ 450-500 հազար մարդու։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine պարբերականը։

«Գլխավոր հրամանատարը և Գլխավոր շտաբը դիմել են մոբիլիզացիայի համար․․․ Հարցը զգայուն է։ Նրանք դիմել են մեր պետության պաշտպանության ​​և հնարավոր հակահարձակողական գործողությունների հարցով, դեֆիցիտի հարցով։ Եվ նրանց տեսակետը հետևյալն էր, նրանք առաջարկեցին մոբիլիզացնել լրացուցիչ 450-500 հազար մարդու», – ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Ըստ Զելենսկիի՝ սա լուրջ ցուցանիշ է։ Նա զինվորականներին պատասխանել է, որ նման քայլն ավելի շատ փաստարկներ է պահանջում, քանի որ սա մարդկանց հարց է, արդարության, պաշտպանունակության և ֆինանսների հարց է։

Նա նաև հավելել է, որ պետք է լինի համալիր ծրագիր, թե ինչ է լինելու մարդկանց միլիոնանոց բանակի և այն տղաների հետ, որոնք արդեն երկու տարի պաշտպանում են պետությունը։

«Ինչ վերաբերում է փողին, ապա այս ձևաչափով մոբիլիզացիան Ուկրաինայի համար կարժենա հավելյալ 500 միլիարդ գրիվնա (խմբ․՝ 13 միլիարդ դոլար)», – ասել է Զելենսկին՝ հավելելով, թե «որտեղից այդ փողերը»:

ԱՄՆ-ում և ԵՄ-ում դժվարություններ են առաջացել՝ կապված Ուկրաինային ֆինանսական օգնության տրամադրման հետ։ ԱՄՆ կոնգրեսն արգելափակել է 60 միլիարդ դոլարի ռազմական աջակցության փաթեթը, իսկ Հունգարիան արգելափակել է 50 միլիարդ եվրոյի ԵՄ ֆինանսական աջակցության տրամադրումը Կիևին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր