Ինչու եք մեղադրում վարչապետին. Ադրբեջանի քաղաքականությունը ցույց է տալիս, որ որևէ իրավունքներ չեն կարող պահպանվել, ոտնահարելու ռեալ ռիսկեր կան

Հարցին, թե, ի վերջո, փակված ե՞ն Արցախի խնդիրները՝ նա նշեց, որ արցախահայերի հիմնախնդիրները առկա են և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելու են քայլեր։ «Ես չգիտեմ, ինչ նկատի ունեք՝ հարցը փակված ասելով։ Արցախահայության հումանիտար և սեփականության իրավունքների հարցերը առկա են։
Ինչ վերաբերում է Արցախի ինստիտուտների հարցին՝ դրանք չկան, փակված են։ Ինչո՞ւ եք մեղադրում վարչապետին, որ այդ մասին խոսում է, վարչապետը մեղավորներ չի փնտրում, վարչապետը ներկայացնում է իրադարձությունների փաստական տվյալներ իրադարձություններ որոնք տեղի են ունեցել»։
Դիտարկումը, թե վարչապետն է ասել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ո՞ւմ պետք է այդ դեպքում մեղադրել՝ Խաչատրյանը թողեց անպատասխան։
Հարցին, թե ինչ քայլեր են արվում արցախահայերի վերադարձի հետ կապված՝ նա նշեց, որ միջազգային ատյաններում դա քննարկման է դրվելու։ «Քանի որ մարդիկ այնտեղ ունեն գույք սեփականություն, այսօր մարդու իրավունքների միջազգային նորմերը կարգավորում են այդ հարցերը, բայց մենք ունենք լուրջ խնդիր, Ադրբեջանի այսօրվա վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ որևէ իրավունքներ չեն կարող պահպանվել։ Ակնհայտ է, որ նրանց իրավունքները կրկնակի ոտնահարելու ռեալ ռիսկեր կան»։