Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

20 դեկ 2023 14:45

Չեմ բացառում, որ սա բանակի թուլացմանն ուղղված հերթական քայլն է.Իմ տեղեկություններով պատրաստվում են լուծարել Բերդի զինվորական հոսպիտալը

«Իմ տեղեկություններով, պատրաստվում են լուծարել Բերդի զինվորական հոսպիտալը՝ նույն քաղաքի բժշկական հաստատությանը միավորելու անվան ներքո», - հայտնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։

«Նույնը սպառնում է նաև Վանաձորի, Վարդենիսի զինվորական հոսպիտալներին։

Նշեմ, որ զինվորական հոսպիտալներն ունեն իրենց բնորոշ կառուցվածքներն ու ենթակառուցվածքները և պատերազմական դրության, մարտական գործողությունների ժամանակ անփոխարինելի հաստատություններ են։

Հատկապես սահմանամերձ համայնքներում, ինչպիսիք են՝ Բերդը, Վարդենիսը, անընդունելի եմ համարում զինվորական հոսպիտալների լուծարումը։

Բացի, այդ, արդյո՞ք քաղաքացիական բժշկական հաստատությունները նման իրավիճակներում կկարողանան իրականացնել զինվորական բուժօգնություն, պատշաճ ձևով կսպասարկեն զինծառայողներին՝ հաշվի առնելով, որ զինվորական բժշկությունն ունի իր յուրահատկությունները։

Զինվորական ստրուկտուրան քաղաքացիական ստրուկտուրային միացնելը, հատկապես մեր իրավիճակում հայտնված պետությունում, կարծում եմ՝ մեծագույն սխալ է։

Չեմ բացառում, որ սա բանակի թուլացմանն ուղղված հերթական քայլն է, թշնամու պարտադրած օրակարգի մի մասը։

Հարցի կապակցությամբ պատրաստվում եմ գրություն ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարարությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր