Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

20 դեկ 2023 15:26

Տեսանյութ.Էս կառավարությունը չի ամաչում, հլա հելեք Քյավառի մեջը տեսեք՝ ինչ զորք է, առը հա՛, թե մի ձայն կստանան Գեղարքունիքի մարզից. նորատուսցի

«Թքեմ էս կառավարության երեսին, պետք չէ մեզ էսպիսի կառավարություն»,-բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց մի նորատուսցի։  


«Էս կառավարությունը չի ամաչում, հլա հելեք Քյավառի մեջը տեսեք՝ ինչ զորք է, Սևան ինչ զորքա, էտ զորքը բերած-կանգնացրած էս գյուղի դեմ»,-ասաց նա։


Նշենք, որ նորատուսցիները բողոքի ցույցի են դուրս եկել, քանի որ կառավարության որոշմամբ՝ արգելում են նրանց ձուկ որսալ, ինչի հետևանքով նախօրեին գյուղացիների և պարեկների միջև բախում է եղել։


«Նիկոլը, առը հա, թե մի ձայն կստանա Գեղարքունիքի մարզից»,-ասաց նա։


Մյուս ձկնորսը միջամտեց՝ խնդրելով հարցը չքաղաքականացնել, քանի որ իրենց պահանջը զուտ հացի խնդիրն է։


Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ Գեղարքունիքում ձկնորսների խուլիգանության, պաշտոնյաների պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր