Կրակոցներ՝ Երևանում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրում․ կա վիրավոր          Տեսանյութ.Փոթորիկ և աննախադեպ ուժեղ կարկուտ է տեղացել Գյումրիում       Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների միջոցով    

20 դեկ 2023 16:28

Անհետ կորած է համարվում բռնի տեղահանված Արկադյա Հարությունյանը.30 րոպե հետո այլեւս զանգերին չի պատասխանել ու դարձել անհասանելի

Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ անհետ կորած է համարվում Արցախից բռնի տեղահանված, 1963թ. ծնված Արկադյա Հարությունյանը։


Նրա գտնվելու վայրը անհայտ է 2023 թվականի դեկտեմբերի 7-ի ժամը 12-ից սկսած. վերջին անգամ կինն է հեռախոսազրույց ունեցել նրա հետ, որի ժամանակ վերջինս գտնվել է տանը, իսկ երեսուն րոպե հետո այլեւս զանգերին չի պատասխանել ու դարձել անհասանելի։


Արկադյա Հարությունյանն ու նրա գերդաստանը Արցախից բռնի տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո։ Նա իր կնոջ հետ ժամանակավորապես բնակություն էր հաստատել Հրազդանում։


Բոլոր նրանք, որոնք տեղեկություն ունեն Արկադյա Հարությունյանի գտնվելու վայրի մասին, հարազատները, խնդրում են, հայտնել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել լուսանկարում նշված հեռախոսահամարով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր