Բնական միջոց՝ ինքնազգացողության լավացման և իմունային համակարգի ամրացման համար
Բնական միջոց, որը կօգնի լավացնել ինքնազգացողությունը, ամրացնել իմունային համակարգը: Այս միջոցը կարող է արդյունավետ լինել նաև արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի և բարձր ճնշման դեպքում:
Բաղադրիչներ
1 թեյի գդալ մեղր
1 կտոր մանրացրած իմբիր
1 թեյի գդալ կիտրոնի հյութ
1 թեյի գդալ խնձորի քացախ
1 պճեղ մանրացրած սխտոր:
Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք, լցրեք ապակե տարայի մեջ: Եթե խառնուրդը շատ է ստացվել, կարող եք պահել սառնարանում: Հաշվի առեք, որ այն 5 օրից ավելի պահել հարկավոր չէ:
Օգտագործման եղանակը: Խառնուրդը հարկավոր է օգտագործել ուտելուց առաջ, բայց օրվա ընթացքում 3 անգամից ոչ ավելի: Որոշ ժամանակ անց կնկատեք դրական արդյունքը: