Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

21 դեկ 2023 10:04

Շահրամանյանի գլխի տակ փափուկ բարձ են փորձում դնել եւ Արցախի հարցը նրա տնօրինությունից հանել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է .«Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով գնալուց հետո սահուն ինտեգրվել է Հայաստանի իշխանություններին: Իհարկե, խոսքը ոչ բարձրաստիճան շրջանակների մասին է, քանի որ Արցախից գալուց հետո մինչ օրս նա Փաշինյանի ընդունելությանը չի արժանացել, այլ միջին օղակների, որոնք Շահրամանյանի գլխի տակ փափուկ բարձ են փորձում դնել եւ Արցախի հարցը նրա տնօրինությունից հանել:

Որքան էլ նա հավատարմության երդումներ տա իշխանությանը, նրա նկատմամբ անվերապահ վստահություն չի լինելու: Այս շրջանակների խնդիրը Շահրամանյանին խաղից դուրս բերելը եւ Սամվել Բաբայանին առաջ մղելն է` արցախցիների հարցերում «կարգադրիչ» նշանակելով։ Վերջերս էլ Բաբայանն ու Շահրամանյանը հանդիպել են՝ քննարկել արցախցիների՝ Արցախ վերադառնալու խնդիրը: Բաբայանը կրկին պնդել է, որ իրեն լիազորեն Ադրբեջանի հետ բանակցել, որպեսզի վերադարձի հարցը փորձեն լուծել: Իսկ եթե դա չի ստացվում, ապա փորձեն նրանց կոմպակտ տեղավորել Սյունիքում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր