Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

21 դեկ 2023 10:49

Ալիև-Փաշինյան-ՔՊ-ի կեղծ խաղաղության պրոպագանդան և բանակցությունները.Զուլֆուգարովը ներկայացրել է Ադրբեջանի ռազմավարական խնդիրները

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովն իր ֆեյսբուքյան միկրոբլոգի էջում ներկայացրել է այն երկու ռազմավարական խնդիրները, որոնք դրված են Ադրբեջանի առջև։ Նա մասնավորապես նշել է․


«Ապահովել արտատարածքային հաղորդակցություն պետության երկու մասերի՝ Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև,


ապահովել հասանելիություն դեպի Հարավային Կովկասի ամենամեծ քաղցրահամ ջրամբարի՝ Գոյչա լճի արևելյան ափ»։


Նրա որակմամբ, բոլշևիկների նվերները Հայաստանին պետք է բոլշևիկների հետ միասին «նետել պատմության» աղբանոցը։
Նշենք, որ Գյոյչան Սևանա լճի կեղծ ադրբեջանական անվանում է, որը բազմիցս իր ելույթներում կիրառել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


Այս ամենի ֆոնին ընթերցողը կարող է գնահատել Ալիև-Փաշինյան-ՔՊ-ի կեղծ խաղաղության պրոպագանդան և բանակցությունները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր