Հանրահավաք Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ          Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ       Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին    

21 դեկ 2023 12:10

Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին որոշում կայացրեց:




Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.




«1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2024 թվականի հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ:


Վարժական հավաքներին ներգրավել մինչև 2838 քաղաքացու, որոնցից 2579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 98-ը` ավագ ենթասպայական կազմի, 161-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով:


Սահմանել, որ՝


1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով,




2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա¬քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով,


3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով.


ա. 2024 թվականի հունվարի 23-ից մինչև փետրվարի 16-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 878 քաղաքացի, որոնցից 800-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 35-ը` ավագ ենթասպայական կազմի, 43-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,




բ. 2024 թվականի փետրվարի 6-ից մինչև մարտի 1-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 588 քաղաքացի, որոնցից 534-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 20-ը` ավագ ենթասպայական կազմի, 34-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,


գ. 2024 թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 15-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 358 քաղաքացի, որոնցից 319-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 7-ը` ավագ ենթասպայական կազմի, 32-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,


դ. 2024 թվականի մարտի 5-29-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 218 քաղաքացի, որոնցից 199-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 3-ը` ավագ ենթասպայական կազմի, 16-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,


ե. 2024 թվականի մարտի 12-ից մինչև ապրիլի 5-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 315 քաղաքացի, որոնցից 289-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,


 


զ. 2024 թվականի մարտի 19-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 481 քաղաքացի, որոնցից 438-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 25-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:




Վարժական հավաքների ապահովման համար, 2024 թվականի հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (անվավոր բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ))՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր