Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

21 դեկ 2023 14:52

Թուրքիայում շների ոհմակը հարձակվել է տարեց կնոջ վրա. տեսախցիկը ֆիքսել է դաժան տեսարանը

Թուրքիայի Մուշ նահանգի Վարթոյի շրջանում շների ոհմակի հարձակման հետևանքով 79-ամյա կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Թուրքական Hurrıyet-ի փոխանցմամբ՝ տարեց կինը գյուղի միջով քայլելու ժամանակ տարբեր կողմերից հարձակման է ենթարկվել շների կողմից։ Նրանք պատառոտել են կնոջ հագուստը, կծոտել ոտքերի և ձեռքերի հատվածում:
 
Շների հեռանալուց հետո օգնության հասած հարևանները տարեց կնոջը տեղափոխել են հիվանդանոց, վերջինիս վերքերը մշակվել են, կինը ստացել է կատաղության դեմ պատվաստում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր