Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

22 դեկ 2023 10:49

Fits air ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը Կոլոմբո-Երևան-Կոլոմբո չվերթի ուշացման պատճառով

Fits air ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի գործընկերներ և ուղևորներ,

Սքայ ընդ մոր թիմի ղեկավարության և ամբողջ աշխատակազմի անունից հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար, որը առաջացել է Կոլոմբո-Երևան-Կոլոմբո չվերթի ուշացման պատճառով:

Պլանավորված օդանավի օդաչուների խցիկի դիմապակու վրա նախաթռիչքային ստուգման ժամանակ հայտնաբերվել է ճաք: Որոշում է կայացվել փոխել օդանավը, առաջնորդվելով բացառապես անվտանգության նորմերով: Տեղեկացված ենք նաև Կոլոմբոյի օդանավակայանում մեր ուղևորներին ուշացման ընթացքում ավիաընկերության աշխատակիցների կողմից ոչ պատշաճ, իսկ որոշ դեպքերում ընդհանրապես տեղեկության չտրամադրման մասին:

Ավիաընկերության ղեկավարությունը տեղեկացված է  և ընկերության մի շարք աշխատակիցներ արդեն իսկ ենթարկվել են կարգապահական տույժերի: Fits air ավիաընկերությունը դասվում է Ասիական ամենապարտաճանաչ ավիաընկերությունների շարքին:

Ակնկալում ենք բոլորիդ փոխըմբռնումը և մաղթում ենք բոլորիդ անվտանգ թռիչքներ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր