Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում          Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը       Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև    

22 դեկ 2023 11:29

Տյումեն-Ադլեր գնացքից 125 երեխա է իջեցվել ու տեղափոխվել հիվանդանոց, մեկ երեխա մահացել է

Տյումեն-Ադլեր գնացքից 125 երեխա է իջեցվել և տեղափոխվել հիվանդանոց: Մեկ երեխա մահացել է, փոխանցում է РИА Новости-ն:

«Դեկտեմբերի 20-ի երեկոյան գնացքում վատացել է 12-ամյա աղջկա ինքնազգացողությունը: Պենզայի տարածք ժամանած բուժօգնության աշխատակիցները գրանցել են երեխայի կենսաբանական մահը»,- գրում է լրատվամիջոցը:

Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը հաստատել է, որ 125 երեխա տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց:

30 երեխայի մոտ բարձր ջերմություն է գրանցվել: Պատճառները պարզվում են

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր