Պարտադիր է Ուկրաինայի կատեգորիկ չմտնելը ՆԱՏՕ-ի կազմ, սրա շուրջ պետք է լինի հստակ երկաթբետոնե համաձայնություն          Փետրվարի 20-ից 24-ը Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար       Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության տարածքում պայթյուն է տեղի ունեցել    

22 դեկ 2023 11:50

Տեսանյութ.Աստված մի արասցե, բայց այս ամենը ՀՀ--ին տանում է պատերազի.Այսպես սկսեց Ուկրաինան և ավարտվեց պատերազմով

Քաղաքագետ Վլադիմիր Սկաչկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է «Sputnik Արմենիա» ռադիոկայանի հեռարձակումը դադարեցնելու մասին ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը:


Փորձագետի խոսքով՝ Հայաստանն ամուր բռնել Է Ուկրաինայի ճանապարհը։


««Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելը շատ խոշոր և խորհրդանշական քայլ է, որը ցույց է տալիս՝ Հայաստանն ամուր բռնել է Ուկրաինայի ճանապարհը, ռուսատյացության ճանապարհը՝ որպես Հայաստանը Ռուսաստանից անջատելու գլխավոր գաղափարական հարթակ։ Այսպես սկսեց Ուկրաինան և ավարտվեց պատերազմով, հիմա այդպես է սկսում Հայաստանը, և Աստված մի արասցե՝ ամեն ինչ ավարտվի պատերազմով, որովհետև այդ քայլերի հիմքում ընկած է ռուսատյացությունը։


Ռուսատյացությունը ատելություն է, իսկ ատելությունը ամենավատ շինանյութն է միջպետական հարաբերությունների համար»,-ասել է քաղաքագետը։


Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի մասին՝ փորձագետը նշել է, որ դրանք հավաքական Արևմուտքի փորձերն են՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությանը համոզել կատարել ոչ թե հայկական ղեկավարության, այլ նեոգաղութատիրական վարչակազմի գործառույթները։


«Այդ ամենը Հայաստանը կդարձնեն հակա-Ռուսաստան և հայերի ձեռքով կկատարեն ոչ թե Հայաստանի, այլ հավաքական Արևմուտքի ազգային շահերը։ Իսկ հավաքական Արևմուտքի շահերն այս տարածաշրջանում Իրանին զսպելն է, Թուրքիային սադրելը և ռուսական սահմանին անկայունության օջախներ ստեղծելը»,-եզրափակել է Սկաչկոն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր