Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

22 դեկ 2023 12:10

Չեղյալ են հայտարարվել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների հրավառությունը.Հրավառության վրա խնայված գումարը կուղղվեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասնակիցների կարիքներին

Մոսկվայում չեղյալ են հայտարարվել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների հրավառությունը։

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով մայրաքաղաքի կառավարության աղբյուրին։

Նշվում է, որ տոնական հրավառությունները չեղարկելու առաջարկը եղել է Պետդումայից։

Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուսևը հայտնել էր, որ նամակ է ուղարկել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ խնդրելով հրաժարվել Ամանորի գիշերը հրավառություն անելուց։

Նրա կարծիքով՝ տնտեսված բյուջետային գումարները պետք է ուղղվեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասնակիցների կարիքներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր