Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

22 դեկ 2023 12:50

Լավ, էսքան ատելություն առ արցախցին, սրանց ո՞վ է ներարկել. Հիմա էլ անցել են ՀՀ-ում ծվարած արցախցիների գույքի հափշտակմանը

Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Փաստորեն դեռ չի հանգստացել քպկ-ական իշխանությունը Արցախցիներին բնահան անելուց, անօթևան ու դատարկ տաշտակի առջև թողնելը հերիք չէր. անցել են Հայաստանում ծվարած արցախցիների գույքի հափշտակմանը։ Օրը ցերեկով, մոտենում են արցախցուն, սեփականության իրավունքով նրան պատկանող գույքը` Կամազ 4326 մակնիշի ավտոմեքենան տանում են, մեքենայի սեփականատիրոջը թողնելով առանց ապրուստի միջոցը հայթայթելու իր միակ գույքի, որը կարողացել էր հասցնել Երևան։ Լավ, էսքան ատելություն առ արցախցին, սրանց ո՞վ է ներարկել, ինչի՞ են ուզում հասցնել, որ մարդ ստիպված լինի՞ հեռանալ երկրի՞ց... Արձանագրենք, որ անձամբ եմ հետևելու այս գործի ընթացքին... (Մանրամասները ավելի ուշ)

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր