Կարևոր լուր՝ շաբաթ օրն աշխատողների համար
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-12/1543920946_956821.jpg)
Նշենք, որ դեկտեմբերի 31-ը կիրակի օր է, հունվարի 1-ը՝ երկուշաբթի, իսկ 2-ը՝ երեքշաբթի։ Սուրբ Ծնունդը կնշվի շաբաթ օրը։
Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Այսինքն, այն քաղաքացիները, ովքեր աշխատում են շաբաթ օրերին, նրանք կկարողանան դեկտեմբերի 30-ին մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը՝ ամանորյա տոներով պայմանավորված։